Կոչ ենք անում Ադրբեջանին՝ երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով․ ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ


Կոչ ենք անում Ադրբեջանին՝ երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով․ ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ

  • 21-12-2022 14:29:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընթանում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցի քննարկումը։
 
Նորվեգիայի ներկայացուցիչն իր ելույթում ասաց, որ Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն իսկ ունեցել է մարդասիրական ծանր հետևանքներ բժշկական տեսանկյունից։
 
«Բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։
 
Նախապես կոչ ենք անում Ադրբեջանին՝ երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Որևէ մեկի շահերից չի բխում մարդասիրական ծանր իրավիճակ ստեղծելը Լեռնային Ղարաբաղում։ Լուծման պետք է հասնել դիվանագիտական մեթոդներով։ Կողմերին կոչ ենք անում՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և վերադառնալ բանակցությունների սեղանի շուջ՝ առանց նախապայմանների»,-նշեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play