Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա


Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա

  • 22-12-2022 18:44:24   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՌԴ-ն հույս ունի, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքում իրավիճակը կկարգավորվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նշել, որ շրջափակումը պետք է դադարեցվի, պետք է նաև կարգավորվեն տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնությունները:
 
«ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ, և նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, հումանիտար նշանակության փոխադրամիջոցների շարժը, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների:
 
Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները՝ երեք երկրների ղեկավարների հայտարարություններին համապատասխան:
 
Դրանք ենթադրում են նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի ապահովում Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play