Ալիևը կրկին խոսում է ադրբեջանցիների Սյունիք վերադարձի մասին


Ալիևը կրկին խոսում է ադրբեջանցիների Սյունիք վերադարձի մասին

  • 24-12-2022 16:16:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ադրբեջանի նախագահը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Այդ մասին Իլհամ Ալիևը խոսել է այսօր «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի՝ Բաքվում գտնվող գրասենյակ այցելության ընթացքում։
 
Ադրբեջանական իշխանությունները «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը։
 
«Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական տարածքն է։ Դա են վկայում բազմաթիվ պատմական փաստաթղթերը, պատմական քարտեզներն ու մեր պատմությունը», - հայտարարել է Ալիևը՝ հայաստանյան ծագում ունեցող ադրբեջանցի մտավորականների հետ հանդիպման ժամանակ։
 
«Ցավոք սրտի, հայերը հողին են հավասարեցրել և ոչնչացրել են Արևմտյան Ադրբեջանում գտնվող մեր բոլոր պատմական ու կրոնական հուշարձանները։ Այս շենքում ցուցադրվող պատմական քարտեզները, սակայն, վկայում են, որ Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է հանդիսանում, իսկ այնտեղ գտնվող քաղաքների ու գյուղերի անվանումներն, ադրբեջանական ծագում ունեն։ Վստահ եմ, որ կգա մի օր, երբ արևմտյան ադրբեջանցիները, նրանց զավակներն ու թոռները մեծ ոգևորությամբ և էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր։ Այսպես պնդելու համար բազմաթիվ գործոններ կան։ Դրանցից գլխավորը մեր ժողովրդի պատմական հիշողությունն է», - Azertag պաշտոնական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ալիևը։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play