Էլեկտրական էներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ


Էլեկտրական էներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ

  • 28-12-2022 20:24:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 28-ի նիստում հաստատեց Էլեկտրական էներգիայի սակագները: Ինչպես հայտնում են Հանձնաժողովից, սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։
 
Միաժամանակ տեղեկացնում են, որ Հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման արդյունքում սահմանվել են նաև 2023 թվականի փետրվարի 1-ից գործող էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների  նոր սակագները։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play