Ընդունվում են հայտեր Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար


Ընդունվում են հայտեր Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար

  • 10-01-2023 12:15:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը:
 
Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝
 
տնտեսագիտություն և կառավարում,
կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,
պետական կառավարում (պետական իշխանության և ինքնակառավարման մարմիններ),
իրավունք,
սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
հակաճգնաժամային կառավարում,
զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
 
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
 
բարձրագույն կրթություն,
մինչև 40 տարեկան,
մասնագիտական փորձը` առնվազն 2 տարի,
առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:
 
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1-ն է: 
 
Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ  հետևյալ հղմամբ՝
 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play