Ֆրանսիայի Աժ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Ֆրանսիայի Աժ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • 13-01-2023 11:13:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
 
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ 
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play