Մեր ֆրանսիացի գործընկերները Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին լավ տեղեկացված են․ Ալեն Սիմոնյան


Մեր ֆրանսիացի գործընկերները Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին լավ տեղեկացված են․ Ալեն Սիմոնյան

  • 13-01-2023 13:23:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի մամուլի ասուլիսը։ Երկու երկրների ԱԺ նախագահները քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու անդրադարձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
 
«Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված, ես ներկայացրի առկա իրավիճակը: Կարող եմ վստահ ասել, որ մեր ֆրանսիացի գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այն բոլոր գործընթացներին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, Լաչինի միջանցքի շուրջ»,- տեղեկացրել է Ալեն Սիմոնյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play