Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, պետք է դադարեցվի Լաչինի միջանցքի շրջափակումը․ Բյորն Զեդեր


Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, պետք է դադարեցվի Լաչինի միջանցքի շրջափակումը․ Բյորն Զեդեր

  • 14-01-2023 11:28:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120․000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ ցամաքային հաղորդակցության ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը։
 
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է շվեդ պատգամավոր Բյորն Զեդերը։
 
Եթե վերջ չտրվի առկա իրավիճակին, ապա, ըստ Զեդերի, դա կավարտվի հսկայական մարդասիրական աղետով։ 
 
«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,-գրել է շվեդ պատգամավորը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play