ՀՀ և Արցախի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը


ՀՀ և Արցախի արտգործնախարարները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

  • 14-01-2023 20:24:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
 
Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:
 
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play