Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ


Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին՝ Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ

  • 16-01-2023 11:15:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ մեծանուն երգիչ, և դերասան Վախթանգ Կիկաբիձեի մահվան կապակցությամբ:
 
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
 
«Ձերդ գերազանցություն,
 
Խոր ցավով տեղեկացա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:
 
Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:
 
Վ. Կիկաբիձեի թողած ժառանգությունը հավերժ կմնա մշակույթի պատմության մեջ, որը յուրովի խորհրդանշում է նաև հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play