Իրանի արտգործնախարարը Թուրքիայում քննարկումներ կունենա տարածաշրջանային հարցերի շուրջ


Իրանի արտգործնախարարը Թուրքիայում քննարկումներ կունենա տարածաշրջանային հարցերի շուրջ

  • 17-01-2023 13:51:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը Մևլութ Չավուշօղլուի հրավերով մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու և քննարկումներ ունենալու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
 
Նախատեսվում է, որ Իրանի ԱԳ նախարարը թուրք պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր։
 
Ավելի վաղ Աբդոլլահիանը աշխատանքային այցեր էր կատարել Լիբանան և Սիրիա։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Թուրքիայից հետո Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան:
 
Աղբյուրի համաձայն՝ «հատուկ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի իրավիճակին՝ հաշվի առնելով դրա կարևոր նշանակությունը տարածաշրջանային անվտանգության հարցում, ինչպես նաև շեշտվելու է նախագահ Ռայիսիի՝ հարևանության քաղաքականությունը»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play