«Պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել ԱԳ նախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»․ Բայրամով

«Պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել ԱԳ նախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»․ Բայրամով

  • 20-01-2023 12:07:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ եռակողմ հանդիպում անցկացնելու Բաքվի պատրաստակամության մասին։
 
«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»,- այսօր լրագրողներին ասել է Բայրամովը՝ հավելելով, որ «այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»։
 
Հայկական կողմը խնդրել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ պարզաբանելով, որ այս պահին Արարատ Միրզոյանի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:
 
Բայրամովն այսօր ասել է, որ խաղաղության օրակարգի առաջմղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, «և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին»։
 
Անդրադառնալով Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակին՝ նա ասել է, թե դրանով ականներ, զենք ու զինամթերք տեղափոխելն անթույլատրելի է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը