Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել


Հայկական կողմին փոխանցված զինծառայողի մարմինը նույնականացնելու համար փորձաքննություն է նշանակվել

  • 30-01-2023 19:18:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունվարի 27-ին Ադրբեջանի փոխանցած զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացնելու համար դատագենետիկական փորձաքննություն է նշանակվել, նույնականացման գործընթացը շարունակվում է։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
 
Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էր համարվում 3 զինծառայող, այս պահի դրությամբ նրանք արդեն 2-ն են։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը