Թոփ-մենեջերների և ՏԱ-մասնագետների միջև թյուրըմբռնումը ընկերությունների 62%-ում հանգեցրել է կիբեռմիջադեպերի


Թոփ-մենեջերների և ՏԱ-մասնագետների միջև թյուրըմբռնումը ընկերությունների 62%-ում հանգեցրել է կիբեռմիջադեպերի

  • 31-01-2023 12:32:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության բաժնի հետ թյուրըմբռնումը հանգեցրել է իրենց կազմակերպություններում առնվազն մեկ միջադեպի. հարցումն անցկացվել է 2022-ի հոկտեմբերին՝ աշխարհի 25 երկրների ավելի քան 1300 ընկերությունների (50-ից ավելի հաստիքով) ղեկավարների մասնակցությամբ։
 
Հարցվածների երկու երրորդը (67%) հաստատել է նաև, որ հաղորդակցման հետ կապված խնդիրները լրջորեն հետաձգել են կիբեռանվտանգության ոլորտում նախագծերի իրականացումը։ Մոտ մեկ երրորդը հայտարարել է, որ մեկ անգամ չէ, որ բախվել է նման դժվարությունների։
 
Վատ հաղորդակցման այլ բացասական հետևանքների թվում են վատնված բյուջեն, արժեքավոր աշխատակցի կորուստը և թիմերի միջև հարաբերությունների վատթարացումը: Նման իրավիճակներում հայտնվել է հարցվածների կեսից ավելին (61%)։ Ընդհանուր առմամբ, կիբեռանվտանգության հարցերի շուրջ թյուրըմբռնման է բախվել ՏՏ-ի հետ կապ չունեցող հարցվածների 98%-ը։
 
Հաղորդակցման դժվարությունները ոչ միայն վատթարանում են բիզնեսի ցուցանիշները: Դրանք նաև ազդում են աշխատակիցների հուզական վիճակի վրա (34%) և ղեկավարներին ստիպում են կասկածի տակ դնել կիբեռանվտանգության մասնագետների կոմպետենտությունը (33%): Բացի այդ, թոփ-մենեջերների 28%-ը խոստովանում է, որ թյուրըմբռնման պատճառով կորցնում է վստահությունը բիզնեսի պաշտպանվածության հարցում, իսկ 26%-ը՝ որ նման իրավիճակն իրենց ստիպում է նյարդայնանալ, և դա ազդում է իրենց աշխատանքի արդյունավետության վրա։
 
«Ընկերության ղեկավարների և կիբեռանվտանգության համար պատասխանատու մասնագետների միջև հստակ հաղորդակցումը բիզնեսի պաշտպանվածության անհրաժեշտ պայման է։ Խնդիրն ինքներդ ձեզ ուրիշների տեղը դնելն է, լուրջ թյուրըմբռնումը կանխատեսելը և կանխելը: Սա նշանակում է, որ, մի կողմից, CISO-ն (Chief Information Security Officer) պետք է կարողանա շփվել բիզնեսի լեզվով, որպեսզի ավելի լավ բացատրի առկա ռիսկերը և անվտանգության միջոցների անհրաժեշտությունը: Մյուս կողմից՝ թոփ-մենեջերները պետք է հասկանան, որ քսանմեկերորդ դարում տեղեկատվական անվտանգությունը բիզնեսի անբաժանելի մասն է, իսկ ՏԱ-ի բյուջե ձևավորելը՝ ներդրում է ընկերության ակտիվների պաշտպանության մեջ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Վովկը։
 
Բիզնեսի ղեկավարների և կիբեռանվտանգության մասնագետների միջև հաղորդակցման հիմնախնդիրների վերաբերյալ հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է հղմամբ:
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ