Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը


Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև սահմանը

  • 01-02-2023 18:52:15   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Նախիջևանում վերաբացվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը, հայտնում է Trend-ը:
 
Այսօրվանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության «Սադարակ» մաքսակետով թույլատրվում է անհատական մեքենաների երթևեկությունը։
 
Միաժամանակ Նախիջևանում գրանցված անձինք կարող են իրենց մեքենայով հատել սահմանը։ Ներկայումս գործում է ավտոբուսների արգելքը։
 
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ էին բոլոր հարևան երկրների համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play