Արցախի ԱԺ-ն աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած սիրիահայերին


Արցախի ԱԺ-ն աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժած սիրիահայերին

  • 10-02-2023 20:44:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմն օգնություն են ցուցաբերել փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքից տուժած սիրիահայերի ընտանիքներին:
 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, աջակցության չափը կազմել է 1 մլն 13 հազար ՀՀ դրամ:
 
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախի կառավարությունն, ի աջակցություն Սիրիայում երկրաշարժից տուժած հայ համայնքի, դրամահավաք է կազմակերպում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը