Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները


Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները

  • 23-02-2023 16:51:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:
 
Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play