Ադրբեջանը պետք է հարգի միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԳՆ
02-03-2023 12:03:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ անընդունելի համարելով Լաչինի միջանցքի արգելափակումը:
«Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է, դրա ապաշրջափակումը՝ առաջնահերթություն։ Ազատ տեղաշարժն անհապաղ պետք է վերականգնվի, դա Ադրբեջանի պարտավորությունն է, օրենքը պետք է հարգվի։ Մենք պատրաստ ենք օգնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի մեր գործընկերներին»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
Բացի այդ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում.
«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք Եվրամիության և ԱՄՆ-ի գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»,-ասել է Կոլոննան: