Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱՆ


Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱՆ

  • 07-03-2023 12:30:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
 
Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն