Էրդողանը կշարունակի կարգավորման շուրջ շփումները Մոսկվայի և Կիևի հետ. ԶԼՄ


Էրդողանը կշարունակի կարգավորման շուրջ շփումները Մոսկվայի և Կիևի հետ. ԶԼՄ

  • 09-03-2023 13:12:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցությունների հարցը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադարի հասնելու համար: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Անկարայի դիվանագիտական աղբյուրը:
 
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Էրդողանը ցանկանում է ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպել Ստամբուլում։
 
«Նախագահը շարունակում է և շարունակելու է իր դիվանագիտական ջանքերը հրադադարի ուղղությամբ` հետագա զոհերից և ավերածություններից խուսափելու համար։ Հարցը նախագահի արտաքին քաղաքական օրակարգում է»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։
 
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այդ կապակցությամբ ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարների հետ շփումները կշարունակվեն:
 
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդական դեր խաղալ ռուս-ուկրաինական կարգավորման գործում։
 
Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ` Մոսկվայի և Կիևի բանակցությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play