Հայտնի են զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիերի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները
11-03-2023 20:32:23 | Հայաստան | Իրավունք
Հայտնում եմ Ձեզ, որ այսօր ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել "Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից"։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները։