Հայտնի են զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիերի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները


Հայտնի են զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիերի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները

  • 11-03-2023 20:32:23   | Հայաստան  |  Իրավունք

Հայտնում եմ Ձեզ, որ այսօր  ստացել ենք Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել "Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ և այրվածքային շոկից"։
Փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները։
 
 
 
զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play