«Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է


«Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

  • 15-03-2023 10:48:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):
 
Մասնավորապես՝ 
 
- արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,
- արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play