Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ


Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ

  • 21-03-2023 12:55:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Երեկ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն տևել է շուրջ 4,5 ժամ։
 
Երկու երկրի ղեկավարները քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նշել են, որ Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները և գործակցել՝ նպաստելու աշխարհում բազմաբևեռության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը:
 
Սա Սի Ծինփինի առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Նա Ռուսաստանում կլինի մինչև մարտի 23-ը: Այսօր արդեն նախատեսված է նախագահների պաշտոնական հանդիպումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play