Ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են Էրդողանին հեռացնել ընտրապայքարից


Ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են Էրդողանին հեռացնել ընտրապայքարից

  • 28-03-2023 15:55:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ընդդիմությունը կարծում է, որ Թուրքիայի առաջնորդը խախտում է երկրի մայր օրենքը։
 
Երեք ընդդիմադիր կուսակցություններ պահանջել են, որ բարձրագույն ընտրական հանձնաժողովը Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռացնի նախագահի պաշտոնի համար մրցավազքից։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk» հեռուստաալիքը:
 
Հանձնաժողովին բողոք են ներկայացրել «Լավ», DEVA և Memleket կուսակցությունները։ Նրանց կարծիքով՝ Էրդողանը, երրորդ անգամ առաջադրելով իր թեկնածությունը, խախտում է Սահմանադրությունը, որովհետև մայր օրենքը առավելագույնը երկու նախագահական ժամկետ է թույլ տալիս։
 
«Էրդողանին նախագահի թեկնածու առաջադրելու համար որևէ խոչընդոտ չկա։ Մենք արդեն մի քանի ամիս առաջ ասել ենք, որ նա մեր թեկնածուն է և գրանցել ենք նրան բոլոր կանոններին համապատասխան», - իր հերթին նշել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
 
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14–ին կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես դիմել է ԿԸՀ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։ Նրա առաջադրման մասին հայտարարությունը հանձնաժողովին են ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նրա հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Էրդողանի հիմնական մրցակիցը լինելու է ընդդիմության կողմից առաջադրված «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play