Զինեք ժողովրդին, նա պատրաստ է իր հողը պաշտպանելուն


Զինեք ժողովրդին, նա պատրաստ է իր հողը պաշտպանելուն

  • 03-04-2023 10:45:53   | Հայաստան  |  Քաղաքական

ՄԻԹԵ  ՀԱՅԵՐԵՆ  ՉԵՄ  ԱՍՈՒՄ...
 
Զարմանում  եմ` ինչ  պայմանագրի  մասին  է  խոսքը, երբ  Հայաստանը  Ադրբեջանին  պատերազմ  չի  հայտարարել, ինչու են լռում  հայ  իրավաբաններն ու միջազգային գործիչները: Ինչպես կարելի է   երկրիդ  սահմանների  նկատմամբ  ոտնձգություններ  անող  ագրեսորին    Հայաստանի  տարածք թողնել  /միթե  մոռացել  եք  սահմանամերձ  գյուղերի լքված  տները/,   և նույնիսկ  Խաղաղության պայմանագիր  կնքելու  մասին մտածել:  Խաղաղությունը  Արևմուտքի վարագույրն  է,  պարոնայք,  իսկ  Հայաստանին  էլ  լուսամուտ  չի  մնացել, որ վարագույր  կախենք... մենք  100 տարուց  ավել  շրջափակված  ենք,  առավելապես`  այսօր...   Հայերեն  եմ ասում`   թուրքի  երախտագիտությունը   սրի ծայրին կապած  շահն  է`  Արևմտյան    Հայաստանը  Ղարսի  խայտառակ    հանձնումով  զիջեցի՞ք,  Նախիջևանը    զիջեցի՞ք,  Ախալքալակը  նվիրեցի՞ք,  Արցախի  յոթ  շջանները  հանձնեցի՞ք   Իհարկե,  ինչի մասին  է  խոսքը, որ ինչ լիներ,  եղա՞վ,  իհարկե  ոչ: Եթե  ձեզ  թվում  էր  Ալիևի  անհագուրդ  ախորժակը  դրանով  բավարարվելու  է,  սխալվեցիք` Հայաստանը,  որպես  վերջին  խոշոր  ոսկոր,  որը  մնալու է  Ալիևի  և  Էրդողանի կոկորդին,  լայն  տեմպերով  ուզում  են  կուլ  տալ,  նախապես  իրենց  ժողովրդի  մեջ  հայատյացություն  սերմանելով  և  Հայաստանը  անվանելով  Արևմտյան  ադրբեջան...  ,,ԱՐԻ   ՎԱՐԴԱՊԵՏ,  ՄԻ ԽԵԼԱԳԱՐՎԻ,,  կասեր  Պարույր  Սևակը... Որքան  ասեցինք  չպատասխանենք,  չկրակենք,  այնքան իրենք  կրակեցին  ու սպանեցին,  հրետակոծելով  անգամ  Հայաստանի  հանրապետության  գյուղերն  ու քաղաքները:  Այսօր  էլ ապօրինի  մտել  են  Տեղ  գյուղի  վարելահողերն ու  սարսափի մեջ  են պահում տեղի բնակիչներին:  Չեղավ  եղաբայրներ,  ժողովուրդն  ինքը  պատրաստ  է  իր  հողը պաշտպանելուն, զինեք նրան և  ուժ  ու  ոգի հաղորդեք   իր  ինքնապաշտպանության  փարոսը  դառնալուն,  այլապես հույսը  դնել   թշնամուն  խելքի  բերելու վրա,  խաղաղությունը միայն երազանք  կմնա...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական