«Սիրողական» սերուցքային կարագի արտադրությունը կասեցվել է


«Սիրողական» սերուցքային կարագի արտադրությունը կասեցվել է

  • 05-04-2023 18:34:25   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:
 
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
 
Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Ոսկե սեր» ՍՊԸ-ի կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն