Իլլինոյսի նահանգապետը պաշտոնանկ է արվել<br />


Իլլինոյսի նահանգապետը պաշտոնանկ է արվել

  • 30-01-2009 15:50:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան Իլլինոյսի նահանգի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը Սենատի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ծառայողական դիրքի չարաշահման համար եւ ազատվել իր պարտականություններից, հաղորդում է BBC-ն: Բլագոեւիչի պաշտոնանկմանը կողմ են արտահայտվել Սենատի 59 անդամներ, դեմ` ոչ ոք: Այդպիսով սենատորները հավանություն են տվել այն մեղադրանքներին, որ Բլագոեւիչը փորձել է վաճառել այն տեղը Սենատում, որն ազատվել էր Բարակ Օբամայի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո: Բլագոեւիչը առաջին նահանգապետն է վերջին 20 տարիների ընթացքում, որ պաշտոնից հեռացվում է իմպիչմենթի ընթացակարգի արդյունքում: Բլագոեւիչը ձերբակալվել է 2008 թվականի դեկտեմբերին, այժմ նա սպասում է դատի` կաշառակերության մեղադրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային