Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին


Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին

  • 26-04-2023 13:01:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին ծանուցել է Ադրբեջանի կողմից հերթական խախտման՝ Հակարիի կամրջի փակման և Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին, «Ազատությանը» փոխանցեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
 
Կիրակոսյանի փոխանցմամբ՝ դեռ պետք է ստանան Ադրբեջանի պատասխանը, ինչից հետո կտեղեկացնի հետագա ընթացքի մասին, թե ինչ պահանջ է ձևակերպվելու և ինչպես պետք է այն քննության առնվի:
 
Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
 
Հայկական կողմը հայտարարել էր, որ տվյալ հարցով դիմելու է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
 
ՄԱԿ-ի դատարանը դեռ 2022 թվականի փետրվարի 22-ի վճռով Ադրբեջանին պարտավորեցրել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»։
 
Անուշ Մկրտչյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play