Ֆրանցիսկոս. Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերին


Ֆրանցիսկոս. Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերին

  • 01-05-2023 13:59:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Վատիկանը մասնակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելու փորձերին։ Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը լրագրողներին ասել է Հունգարիա այցից վերադարձին՝ օդանավում։
 
Ֆրանցիսկոսը հայտնել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
 
«Բոլորին հետաքրքրում է խաղաղության հասնելու ճանապարհը: Առաքելությունը շարունակվում է, բայց այն դեռ հրապարակային չէ: Երբ հրապարակային դառնա, ես ձեզ կտեղեկացնեմ», - նշել է Պապը։
 
Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպել էր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ։ Ուկրաինայի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք քննարկել են նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքների ազատագրումը, ռազմական հանցագործների պատիժը և Ռուսաստանի կողմից հասցված վնասի փոխհատուցումը։ Շմիհալը նաև ասել է, որ Հռոմի Պապին հրավիրել է Կիև։
 
Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում: Այնուամենայնիվ, նա քննադատության է ենթարկվել ոմանց կողմից, որ ոչ մի անգամ ուղղակիորեն և միանշանակ չի դատապարտել Ռուսաստանին ներխուժման, տասնյակ հազարավոր մարդկանց սպանության և հարևան երկիրն ավերելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play