ԱՄՆ-ում շարունակվում են Միրզոյան-Բայրամով բանակցությունները


ԱՄՆ-ում շարունակվում են Միրզոյան-Բայրամով բանակցությունները

  • 02-05-2023 18:46:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։
 
Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ նշելով, որ կողմերի միջև բանակցություններն ընթանում են Վաշինգտոնում, դրանք երեկվա հանդիպումների և քննարկումների շարունակությունն են:
 
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին ԱՄՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: 
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
 
Այդ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, այնուհետ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play