Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան


Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո. Փաշինյան

  • 11-05-2023 11:53:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Այսօր՝ ժամը 06:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ: Ակտիվ հրետակոծությունը նվազել է հայկական կողմի ադեկվատ պատասխանի արդյունքում: Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
«Ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ադրբեջանական այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
 
«Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- ասել է վարչապետը:
 
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 
Ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play