Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրով լցված տարայի մեջ եւ ջրահեղձ եղել


Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրով լցված տարայի մեջ եւ ջրահեղձ եղել

  • 13-05-2023 18:39:40   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ​ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը եւ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գկխավորությամբ:Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ս. Ամիրյանի գլխավորությամբ, պարզել է գյուղի այն տունը, որտեղ բակում տեղադրված ջրով լցված տարայի մեջ է անզգուշաբար վայր ընկել երեխան եւ ջրահեղձ եղել:
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play