Հարկավոր է «կառչել միմյանցից». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին


Հարկավոր է «կառչել միմյանցից». Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ անդամ-երկրներին

  • 18-05-2023 13:29:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 
Հայկական ժամանակ. ՀԱՊԿ երկրները պետք է «կառչեն միմյանցից», ինքնիշխանությունը պահպանելու այլընտրանք չկա: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
 
«Այսօր ուժերը փորձում են վերաբաշխել աշխարհը: Եվ մենք այս ուշադրության կենտրոնում ենք: Հետևաբար, մենք պետք է կառչենք միմյանցից: Սա մեր քաղաքականությունն է: Մենք դա առաջարկում ենք ձեզ: Ես կարծում եմ, որ չկա մեր պետությունների ինքնիշխանության և անկախության պահպանման այլ այլընտրանք:
 
Վստահ եմ, որ բելառուսական նախագահության կարգախոսը՝ «Համերաշխության և համագործակցության միջոցով խաղաղության և անվտանգության համար» համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին։ Այս առումով մեր շարքերի միասնության հարցը չի կարելի անտեսել»,- մեջբերում է նրա խոսքերը Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը