Սամվել Բաբայանի մեկնաբանությունը ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ


Սամվել Բաբայանի մեկնաբանությունը ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ

  • 19-05-2023 13:32:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
 
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները։
 
Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն