Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ–ի կինոլոգներն իրենց շների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների


Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ–ի կինոլոգներն իրենց շների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների

  • 20-05-2023 11:05:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն ու նրանց շները անցկացրել են ռազմական օբյեկտների պահպանության պարապմունքներ:
 
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) կինոլոգներն իրենց ընտանի կենդանիների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների։ Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
 
Հատուկ ուսումնական համալիրում կինոլոգիական հաշվարկները հաղթահարել են խոչընդոտների դասընթացը։
 
«Զինծառայողներն իրենց շների հետ ծառայողական հրամանների կատարման և տարբեր խոչընդոտների հաղթահարման (արգելքներ, աստիճաններ, ինժեներական պատնեշների գոտի, խրամատներ, ջրով խրամատ և փայտե ձող) վարժանք են անցկացրել»,– ասված է հաղորդագրությունում:
 
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն ու նրանց շները անցկացրել են նաև սահմանախախտի ձերբակալման և ուղեկցման, կողմնակի մարդկանց կողմից առաջարկվող կամ նետված կերից հրաժարվելու և ռազմական օբյեկտների պահպանության պարապմունքներ:
 
Բացի այդ, կինոլոգիական հաշվարկների ծրագրում ներառված են եղել ականահետախուզական և պահակային ծառայության հատուկ պարապմունքներ, այդ թվում՝ ականապատ դաշտերի հետախուզում, բնակավայրերի և առանձին օբյեկտների ականազերծում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play