Ամբողջությամբ կիսում եմ վարչապետի հնչեցրած կարծիքները․ Ալեն Սիմոնյան


Ամբողջությամբ կիսում եմ վարչապետի հնչեցրած կարծիքները․ Ալեն Սիմոնյան

  • 23-05-2023 12:04:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական ժամանակ. Ազգային ժողովում մեկնարկել են քառօրյա նիստի աշխատանքները:
 
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է ԱԺ-ում անհապաղ գնահատականներ հնչեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ՝ իր ասուլիսի ժամանակ, հնչեցված հայտարարություններին, որոնք առնչվում են ՀՀ-ին և Արցախին։
 
Հիշեցնենք՝ վարչապետը երեկ՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Ինչպես նաև նշեց, որ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։
 
ԱԺ նախագահը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին, հիշեցրեց՝ ընդդիմադիր պատգամավորները կարող են իրենք հանդես գալ նման հայտարարությամբ և գնահատական հնչեցնել իրենց վարչապետի հայտարարություններին։
 
«Ինչ վերաբերում է վարչապետի երեկվա հնչեցրած կարծիքներին, ապա ես ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքները»,- շեշտեց Սիմոնյանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն