ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը»


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը»

  • 24-05-2023 15:19:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով: 
 
Իր ելույթում քարտուղարն անդրադրձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: 
 
Խոսել է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: 
 
Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ  առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում,  2023թ. ապրիլի 23-ին  Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 նոյեմբերիի 9-ի եռակողմ  հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։  Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդնել ուղարկելու անհրաժեշտությունը: 
 
Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հույս  հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։
 
Անվտանգության խորհրդի գրասենյակ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն