Ճապոնիան կարող է սկսել ԱՄՆ-ին արկեր մատակարարել Կիևին փոխանցելու համար. WSJ


Ճապոնիան կարող է սկսել ԱՄՆ-ին արկեր մատակարարել Կիևին փոխանցելու համար. WSJ

  • 15-06-2023 12:14:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ճապոնիան կարող է սկսել ԱՄՆ-ին մատակարարել հրետանային արկեր, որոնք այնուհետև փոխանցվեն Ուկրաինային։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում Վաշինգտոնի և Տոկիոյի միջև: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին գրում է Wall Street Journal-ը:
 
Ըստ WSJ-ի՝ խոսքը 155 մմ տրամաչափի արկերի մասին է։
 
Զենքի ուղղակի մատակարարումները պատերազմող կողմերին, ինչպես նաև երրորդ երկրների միջոցով մատակարարումներն արգելված են ճապոնական օրենսդրությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը հայտարարեց ապառազմականացման և հետագա հակամարտություններին չմասնակցելու մասին:
 
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում Ճապոնիայի իշխանությունները աջակցել են Արևմուտքին, միացել հակառուսական պատժամիջոցներին և բացահայտորեն անցել Կիևի կողմը, սակայն ռազմական օգնության հարցում նրանք ստիպված են այլ ուղիներ փնտրել։
 
Ինչպես գրում է WSJ-ն՝ արկերի մատակարարման մասին բանակցությունները հիմնված են 2016 թվականի համաձայնագրի վրա, որը թույլ է տալիս Ճապոնիային և ԱՄՆ-ին զինամթերք փոխանակել՝ որպես անվտանգության ոլորտում երկրների երկարամյա դաշինքի մաս։
 
Նախկինում կողմերը գտել էին միջոց ճապոնական հրետանային պայթուցիկներն ԱՄՆ-ին վաճառելու համար, որպեսզի դրանք այնուհետև օգտագործվեն Ուկրաինայի կողմից, սակայն պայթուցիկները երկակի օգտագործման առարկաներ են, որոնց վրա արգելքն այնքան խստորեն չի տարածվում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play