Ալիև. «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է»


Ալիև. «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է»

  • 15-06-2023 14:40:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրա համար Երևանը պետք է քաղաքական կամք դրսևորի:
 
Այդ մասին Ալիևն ասել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
 
«Կա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկար: Դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:
 
Նրա խոսքով, «Հայաստանը պետք է փաստաթղթով ամրագրի այն, ինչ արդեն հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է»:
 
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Պակիստանի վարչապետի հետ զրույցում տեղեկություններ է ներկայացրել ադրբեջանա-հայկական բանակցային գործընթացի մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը