ԱՄՆ Սենատ Ռուսաստանին զգուշացնող նախագիծ է ներկայացվել


ԱՄՆ Սենատ Ռուսաստանին զգուշացնող նախագիծ է ներկայացվել

  • 23-06-2023 14:03:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների երկու ազդեցիկ սենատորներ ներկայացրել են երկկուսակցական բանաձևի նախագիծ, որը զգուշացնում է Ռուսաստանին, որ եթե միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում, դա կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա:
 
Նման սցենարը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի միջամտության հակամարտությանը։
 
Հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլումենթալը նախագիծը ներկայացրել են ի պատասխան ռուսական մարտավարական միջուկային զենքի Բելառուս փոխանցմանը։
 
Խորհրդային Միության փլուզումից հետո սա առաջին դեպքն է, երբ ռուսական միջուկային մարտագլխիկները տեղակայվում են երկրի սահմաններից դուրս։
 
Օրենսդիրների կարծիքով՝ այդ քայլը լուրջ վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգության համար՝ Ուկրաինայի պատերազմի պայմաններում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը