Վաշինգտոնը ևս 500 մլն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Կիևին


Վաշինգտոնը ևս 500 մլն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Կիևին

  • 27-06-2023 12:51:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային, ներառյալ՝ ավելի քան 50 միավոր ծանր զրահատեխնիկա և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի հրթիռներ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ իր աղբյուրները։
 
Նշվում է, որ օգնության հաջորդ փաթեթի մասին հայտարարությունը կլինի այսօր։
 
Ըստ Պենտագոնի, նշում է գործակալությունը, 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ավելի քան 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք ու զինտեխնիկա իր պահեստներից։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը