«Ազովի» հրամանատարներին վերադարձրել եմ Ուկրաինային, քանի որ այդ մասին խնդրել է Զելենսկին․ Էրդողան


«Ազովի» հրամանատարներին վերադարձրել եմ Ուկրաինային, քանի որ այդ մասին խնդրել է Զելենսկին․ Էրդողան

  • 13-07-2023 13:35:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն տուժել «Ազով» գնդի նախկին հրամանատարներին Ուկրաինային հանձնելու պատճառով:
 
«Սկզբում Ռուսաստանը վրդովվեց, իսկ հետո դա վերածվեց դրական իրողության»,- նշել է Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը, որ «Ազովի» նախկին հրամանատարները պետք է մնան Թուրքիայում, ձեռք է բերվել երկկողմ հիմունքներով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, իսկ Թուրքիան նրանց միայն ապաստան է տրամադրել։
 
Թուրքիայի նախագահի խոսքով՝ նա «Ազովի» նախկին հրամանատարներին վերադարձնել է Կիևին միայն այն պատճառով, որ այդ մասին խնդրել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play