Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ


Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ

  • 03-08-2023 14:22:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Iravaban.net. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, որոշումներ է ստորագրել, որոնցից մեկով Հրաչյա Սարգսյանին ազատել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
 
Մեկ այլ որոշմամբ Սարգսյանը նոր պաշտոնի է նշանակվել․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
 
Հրաչյա Սարգսյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»:
 
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել մարտի 17-ին։
 
 
Նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը.
 
Հրաչյա Սարգսյանը ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին, Երևանում:
 
1991-1999թթ. սովորել է հ.185 միջնակարգ դպրոցում:
 
1999-2001թթ. սովորել է ՀՊՃՀ հենակետային վարժարանում:
 
2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ:
 
2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ:
 
2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:
 
2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ:
 
2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ:
 
2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ:
 
Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:
 
2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:
 
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
 
2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։
 
Ամուսնացած է:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play