Ովքե՞ր կլինեն «Հանրապետություն» կուսակցության՝ ավագանու առաջիկա ընտրությունների ցուցակում


Ովքե՞ր կլինեն «Հանրապետություն» կուսակցության՝ ավագանու առաջիկա ընտրությունների ցուցակում

  • 07-08-2023 13:38:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, առաջիկա ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ նախկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
 
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ցուցակում հաջորդը կլինի Սարգիս Մադաթյանը, ցուցակում երրորդը և առաջին կինը կլինի Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: 
 
Ցուցակում կլինի նաև ԵԿՄ ադամ Ռոմիկ Մխիթարյանը:
 
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը