Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան ավերածություններ և տուժածներ


Ուժգին երկրաշարժ Թուրքիայում. կան ավերածություններ և տուժածներ

  • 11-08-2023 10:16:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6,5-7 բալ) երկրաշարժ է տեղի ունեցել։
 
Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործակալությունը (AFAD):
 
Մալաթիա նահանգում ուժեղ երկրաշարժի հետևանքով լքված շենք է փլուզվել։ Այս մասին հայտարարել է Էրսին Յազիչին նահանգի նահանգապետը։ Նախնական տեղեկություններով, որոշ շինություններ լրջորեն վնասվել են։
 
Ցնցումների հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, ասել է նահանգապետը։ Այլ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
 
Հաղորդվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։  Ստորգետնյա ցնցումներն զգացվել են այն շրջաններում, որոնք տուժել էին փետրվարին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից՝ Քահրամանմարաշում, Ադիյամանում և Գազիանթեփում։
 
Ստորգետնյա ցնցումների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, թեթև վնասվածքներ է ստացել մոտ 25 մարդ։ Մի քանիսը վնասվածք է ստացել վախից պատշգամբից ցատկելու պատճառով։ 
 
Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը