Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ


Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ

  • 11-08-2023 13:53:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 սահմանամերձ բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին։
 
Հաջորդ վերանայումը կապված է 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան նաև պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը, ինչի շնորհիվ շատ ընտանիքներում նորից վառվեց լույսի և երջանկության ճրագը»,- ասաց Ավանեսյանը։
 
Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ. ծրագրի շրջանակներում ծնված երեխաների թիվը կազմել է 31,6 տոկոս, ինչը բավարարում է միջին ցուցանիշներին զարգացած երկրներում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը