Բաքուն պնդում է՝ «Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ»


Բաքուն պնդում է՝ «Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ»

  • 14-08-2023 13:34:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:
 
«Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է նրա գործողություններից», - ասվում է հայտարարության մեջ։
 
«2020 թվականին տեղի ունեցած պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգման վրա՝ օրինական շահերի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մյուս կողմից, Ադրբեջանը վարում է հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման քաղաքականություն՝ որպես իրավահավասար քաղաքացիներ՝ ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների բոլոր համապատասխան միջազգային մեխանիզմներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, որոնց Ադրբեջանը մասնակցում է։ Միևնույն ժամանակ, դրսևորելով հավատարմություն այս բոլոր ոլորտներին, Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», - նշված է հաղորդագրությունում:
 
Բաքուն հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը, ինչը միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների լուրջ խախտում է»:
 
Դրա հետ մեկտեղ, շարունակում է նախարարությունը, «վերջին օրերին Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով մեծ քանակությամբ սպառազինություն, զինտեխնիկա և Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կուտակում է նկատվում»։
 
Պաշտոնական Երևանը քանիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը զորքեր չունի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play