Հասանովն ու Բաղերին քննարկել են իրավիճակը տարածաշրջանում


Հասանովն ու Բաղերին քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

  • 23-08-2023 10:36:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Երեքշաբթի օրը իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի միջև։
 
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ։
 
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»,- հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։
 
Նույն օրը Բաքվում Իրանի դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Սեիդ Աբբաս Մուսավին և Միխայիլ Բոչարնիկովը քննարկել են մի շարք տարածաշրջանային ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում վերջին զարգացումները»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play