Խաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. «հումանիտար» բեռի մուտքն արգելափակվել է


Խաղաղապահները վստահեցրել են՝ չեն թույլատրելու ադրբեջանցիներին առաջ շարժվել. «հումանիտար» բեռի մուտքն արգելափակվել է

  • 30-08-2023 10:56:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ասկերանի վարչակազմի ղեկավար Հրայր Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով  գտնվում է ադրբեջանցիների մոտ։
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը, որը հարյուրավոր արցախցիների հետ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի մոտ է՝ որպես ԼՂ բնակիչ արգելելով Ադրբեջանի կողմից ուղարկված կեղծ մարդասիրակն բեռի մոտը:
 
«Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։
 
Մենք մնում են այստեղ։
 
Այս պահին վրան ենք տեղադրում»,- գրել է նա։
 
Հավելենք՝ ճանաարհի հակառակ կողմում վրան են տեղադրել նաև կեղծ մարդասիրական բեռն ուղեկցողները այն ԼՂ հասցնելու մտադրությամբ;
 
Նշենք, որ ամբողջ գիշեր՝ չնայած անձրևային եղանակին, հարյուրավոր աղաքացիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը:
 
ԼՂ Իշխանությունները հայտարարում են, որ որևէ պայմանավորվածություն չկա բեռները ընդունելու վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play